«Հայաստանը ո՞ր երկրից է պակաս, որ չունենա էդ բանը: Աշխարհում ամեն տեղ լինում ա էլի արտագաղթ»:
Դե իհարկե, ինչնե՞րս է պակաս, որ որեւէ երկրից հետ մնանք. արվեստագետներ ունենք, որ իրենց օրը սկսում են հասարակության հոգսերի մասին մտահոգություններ հայտնելով ու դրանց լուծումներն առաջարկելով: Իհարկե, ոչ մեկից էլ պակաս չենք: Բայց, ամեն դեպքում, եթե դուդուկահարի տրամաբանությանը հետեւենք, կարելի է էլ ավելի առաջատար դիրքեր նվաճել արտագաղթի հարցում: Սակայն հետաքրքիր է` ինչպե՞ս է ստացվել, որ լավ բաներում բոլորից հետ ենք մնացել, իսկ արտագաղթի հարցում չպետք է հետ մնանք: Ցավոք, մեր երկիրը դատարկվում է ամենաարագ տեմպերով: Ի՞նչ է, Հայաստանը միայն թերությունների ու արատների՞ երկիր է: