Ստուգումների արդյունքում պետբյուջե է վերականգնվել 1 միլիարդից ավել գումար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից պետական գերատեսչություններում 2013 թվականաին կատարվել են 29 ստուգումներ, իսկ մեկ ստուգում կասեցվել է: Ստուգումներն իրականացվել են պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2013 թվականի ծրագրով:

Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով ստուգումների արդյունքները, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2013 թ.-ի ընթացքում իրականացված աշխատանքներով 2008-2013 թթ. արձանագրված գումարներից պետական բյուջե է վերականգնվել 1 մլրդ 273 մլն 690 հազար դրամ:

Իրականացված ծրագրային ստուգումներում ընդհանուր առմամբ ընդգրկվել են թվով երեք նախարարություններ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության և գիտության, դրանց ենթակայության կազմակերպություններ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայության թվով 2 հարկային տեսչություններ և մեկ մաքսատուն:

Ստուգումներ են իրականացվել նաև մարզերում: Ստուգման արդյունքում 2013թ. ընթացքում 6 գործեր ուղարկվել են Գլխավոր դատախազություն, որոնցից 5-ի գծով հարուցվել են քրեական գործեր, պատասխանատու պաշտոնատար անձանց առաջադրվել են մեղադրանքներ: 




Լրահոս