
«Եթե ես պնդեի եւ գնայի դատաբժշկական քննության, ես ավելին` կհաղթեի: Բայց ես էությամբ նման մարդ չեմ, վեճ կա` պետք է օրենքի սահմաններում հարթվի»:
Անհասկանալի է, թե ինչպես է այս տիկինը մեծածավալ բիզնեսներ տնօրինում, երբ ինքն անձամբ օրենքի չիմացությամբ է քայլում: Չէ՞ որ այն, ինչ շաբաթներ առաջ տեղի ունեցավ վերջինիս հետ, ոչինչ չէր ենթադրում, քան արագ գնալ դատաբժշկի մոտ ու Լիսկայի թողած հետքերը բժշկի կողմից համապատասխան արձանագրությամբ վավերացնել: Մի՞թե խաղը ի սկզբանե այս սցենարն ուներ… Ի վերջո, գործարար տիկինն այնքան միամիտ էլ չէ, որ ծեծին հաջորդած ասուլիսների արանքում այդպես էլ ժամանակ չգտներ բժշկի գնալու: Իսկ կարեւորը երկրորդականից տարբերելու նրա մոտեցումը ենթադրել է տալիս, որ գործարարուհուն ընդամենն աղմուկն էր պետք: