«Շքեղության» հարկը կվերացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովում քվեարկության էր դրվել «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ըստ որի՝ թանկարժեք մեքենաների վրա դրված «շքեղության» հարկը պետք է վերացվեր:

Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, իսկ մյուս 5 ուժերն էլ նշեցին, թե իրենք դեմ են քվեարկելու:

Ընդմիջումից հետո քվեարկության դրվեց նախագիծը: Ստացվեց 67 կողմ, ձեռնպահ՝ 1 և դեմ՝ 0 ձայն:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդրեց ցույց տալ քվեարկության պատկերը, ինչը վրդովմունք առաջացրեց իշխանական պատգամավորների մոտ. «Էտ ո՞ւմ ես ման գալիս», – արձագանքեցին նրանք:

Ի վերջո, օրենքն ընդունվեց:




Լրահոս