Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականների՝ Արաբկիրում նույնպես շարունակվում են բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները:
Առաջիկայում կբարեկարգվի Գյուլբենկյան-Խաչատրյան փողոցի հատման մասը ևս:
armlur.am-ը տեղեկացավ, որ անօրինական զավթված տարածքը կազատվի, և կապամոնտաժվի անշուք կրպակը: Փոխարենը, նույն տեղում կտեղադրվի մեծն Գյուլբենկյանի կիսանդրին՝ շրջապատված գեղեցիկ կանաչապատ տարածքով. արդյունքում՝ համայնքը գեղեցիկ պուրակ կունենա:
Հաշվի առնելով կրպակը վարձակալության հանձնած քաղաքացու դիմումը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը հանձնարարել է աջակցել վերջինիս, նաև՝ փոխհատուցել 1 տարվա վարձակալության գումարը, չնայած կրպակն անօրինական է, առանց փաստաթղթի: