
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող 6 հայի:
Գերիներին տեղեկացրել են իրենց ընտանիքների մասին, իսկ նրանց ընտանիքներին` իրենց մասին:
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները մի ընտանիքի անդամներ են: Նրանք հատել են Ադրբեջանի հետ սահմանը 2010 թվականին:
Ըստ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության` նրանք երրորդ երկիր գնալու ցանկություն են հայտնել:
Մյուս գերին Հակոբ Ինջիղուլյանն է, ով օգոտսոսի 7-ի լույս 8-ի գիշերը հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում: