Չինաստանի տնտեսությունը «կվազանցի» ամերիկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանն արդեն հաջորդ տարի իր տնտեսության ծավալով ԱՄՆ-ից առաջ կանցնի և կհայտնվի աշխարհում առաջին տեղում. հայտնում է լոնդոնյան «Ֆայնեյշլ թայմսը»: Այս մասին վկայում են Համաշխարհային բանկի հետ մեկտեղ Միջազգային համեմատական ծրագրի (ICP) կողմից կատարված հաշվարկները:

«Տնտեսագետների մեծ մասը գտնում էր, որ Չինաստանն աշխարհում խոշորագույն տնտեսություն կդառնա 2019-ին: Սակայն դա տեղի կունենա զգալիորեն ավելի շուտ` արդեն ընթացիկ տարում:

ԱՄՆ-ն միջազգային տնտեսական առաջատար էր դարձել 1872-ին՝ հետ մղելով Մեծ Բրիտանիային», – գրում է թերթը:

«Ֆայնեյշլ թայմսը» նշում է, որ ICP-ի վիճակագրական տվյալներն էտալոն են շատ երկրների կառավարությունների, մասնավոր բիզնեսի, ինչպես նաև՝ Միջազգային արժութային հիմնադրամի համար:




Լրահոս