Էրդողանի հայտարարությունը Թուրքիայի ժխտողականության վերափաթեթավորված դրսևորումն էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա մամլո ասուլիսում ասաց, որ ինքը ապրիլի 24-ին եղել է Ստամբուլում, մասնակցել է առաջադեմ թուրքերի, քրդերի՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: «Հայոց ցեղասպանությունը ոչ միայն սպանություն էր, այլև՝ հայրենազրկություն»,- ասաց  Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը, ապա այն, ըստ Հովհաննիսյանի, նախադեպային էր, քանի որ ցավակցություն հայտնեց հայերին Էրդողանը, ինչը լավ ընդունվեց պոլսահայերի համար:

«Սրան կհետևեն այդ քայլեր` հույս ունեն պոլսահայերը, սակայն իմ կարծիքով՝ Էրդողանի այս հայտարարությունը Թուրքիայի ժխտողականության վերափաթեթավորված տեսակն է. ժխտողականությունն ուժի մեջ, քանի դեռ ցավակցություն բառն  է հնչում:

Էրդողանի այս հայտարարությունը վնասների նվազեցում էր 100-ամյակի նախաշեմին: Թուրքիան ցանկանում է ցույց տալ, որ Թուրքիայում կա ինչ-որ փոփոխություն»,- եզրափակեց կուսակցության առաջնորդը:




Լրահոս