Բարբի տիկնիկների պահանջարկն ընկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Mattel կորպորացիայի համաշխարհային բրենդը հանդիսացեղ Բարբի տիկնիկների վաճառքը 2014թ.-ի առաջին եռամսյակում նվազել է 14%-ով:

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ընկերության հաշվետվությունում: Նման անկումը ընկերության բրենդերի թվում ամենամեծն է: Mattel-ից պարզաբանել են, որ ամերիկյան շուկայում ընկերության արտադրանքի պահանջարկը նվազում է, իսկ միջազգային դիստրիբյուտորների պահեստները լեփլեցուն են:

Վատ են վաճառվում նաև Disney-ի վերջին մուլտիպլիկացիոն ֆիլմ- հերոսները: Խաղալիք արտադրող ընկերության վաճառքներն ընդանուր առմամբ նվազել են 5%-ով կամ 946,177 դոլարով: Եռամսյակային կորուստնորը կազմել են 11,2 մլն դոլար` այս տարվա առաջին եռամսյակի 38,5 մլն դոլարի օգուտի դիմաց:




Լրահոս