«ԱԺ նախագահի քվեարկությունն ահազանգ էր» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եղել են ժամանակներ, երբ խմբակցություններն արտահայտել են իրենց տեսակետները, ընդգծել իրենց ինքնուրույնությունը»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցութան ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` խոսելով ոչ իշխանական ուժերի՝ «քառյակի» գործունեության մասին:

Նա ասաց, որ քառյակ որպես այդպիսին չկա, կա չորս ուժ, որոնք փորձում են համագործակցել` պահպանելով իրենց ինքնուրույնությունը:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի քվեարկությանը, երբ ԲՀԿ-ն կողմ քվեարկեց Գալուստ Սահակյանի օգտին, Հովհաննիսյանի խոսքով` երեկվա քվեարկությունն ահազանգ էր բոլոր ուժերի համար:

«Ես հույս ունեմ, որ այդ  չորս ուժերը ժողովորդի մասնակցությամբ կկանխեն կառավարության առաջիկա ծրագիրը, կստեղծեն միացյալ հրապարակ, եթե ոչ, ես կասեմ իմ դիրքորոշումը»,- պատասխանեց նախագահի նախկին թեկնածուն:

Ըստ Հովհաննիսյանի՝ եթե երեկվա քվեարկությունը կրկնվի նաև կառավարության առաջիկա ծրագրի քվեարկության ժամանակ, դա կառաջացնի քաղաքական նոր իրավիճակ, որից հետո ինքը խոսքով հանդես կգա:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարի խոսքով` գործող վարչապետը, գործող կառավարությունը դե ֆակտո կարգավիճակում են, ինչպես Սերժ Սարգսյանը, որը ևս նախագահ է դե ֆակտո:

Մանրամասները` տեսանյութում:

Սոնա Դավթյան




Լրահոս