Գալուստ Սահակյանի ընտրությունը հերթական դե ֆակտո նշանակումն էր այս իշխանությունների կողմից. հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իսկ թե ինչու հենց Գալուստ Սահակյանն ընտրվեց ԱԺ նախագահ, Հովհաննիսյանը դժվարացավ հստակ պատասխանել, միայն ասաց, որ միգուցե նա մեծ փորձ ունի խորհրդարանում, դրա համար առաջադրեցին որպես թեկնածու:
«Բայց կարծում եմ, որ ընդդիմության շարքերում կան մարդիկ, որոնք կարող էին ԱԺ նախագահի պաշտոնում մեծ ծառայություններ մատուցել»,- ասաց բանախոսը:
Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ ակնկալիք չունի ձևավորվող կառավարութունից, քանի որ, ըստ էության, Տիգրան Սարգսյանը փոխարինվել է Հովիկ Աբրահամյանով, այսինքն` էական փոփոխություններ չեն արվել:
Անդրադառնալով կառավարության կազմում նշանակված Քոչարյանի կադրերին և Քոչարյանի ու նոր կառավարության կապին` Հովհաննիսյանն ասաց, որ Քոչարյանի ու նոր կառավարության կապը կերևա կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ:
Սոնա Դավթյան