Միջադեպ Խաչիկյանի գործով նիստին՝ պաշտպանական և մեղադրական կողմերի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստին նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ մի քանի վկաներ դիմում են ներկայացրել, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող ներկայանալ դատարան:

Այս հանգամանքի առթիվ պաշտպան Արա Զախարյանը մջնորդություն հայտնեց, որ յուրաքանչյուր անձի իրենք իրավունք ունեն հարցաքննելու, և խնդրեց բերման ենթարկելու որոշում կայացնել, ինչին ի պատասխան` դատարանը հարց ուղղեց. «Սայլակով մարդուն բերմա՞ն ենթարկենք»:

Իսկ պաշտպան Սարգսյանն էլ ասաց, որ ինքը չի միջնորդում բերման ենթարկել, սակայն խնդրում է ապահովել վկաներին հարցաքննելու հնարավորությունը:

Դատական նիստը հետաձգվեց և այսուհետ կընթանա յուրաքանչյուր հինգշաբթի:

Նիստի ավարտից հետո պաշտպանական և մեղադրական կողմերի միջև միջադեպ տեղի ունեցավ: Պաշտպանական կողմն իր դժգոհությունը հայտնեց, որ ներկայացվել են վկաներ, ովքեր Հայաստանում չեն կամ ուրիշ խնդիրներ ունեն, ինչի պատճառով չեն ներկայանում նիստերին: Մեղադրական կողմն էլ հարց ուղղեց. «Բա ի՞նչ անենք»: Սրան ի պատասխան` պաշտպաններն առաջարկեցին հրաժարվել նման վկաներից:




Լրահոս