ՔԿՀ աշխատակիցների քայլը դրդել է դատապարտյալին ինքնասպանություն գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ այսօր «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ, տնտեսական բաժնի աշխատող Հովհաննեսը փորձել է ինքնասպանություն գործել` իրեն ծառից կախելով, սակայն ՔԿՀ աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը:

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ դատապարտյալին ներկայացվել է վարչական նիստի ծանուցագիր` իր վաղաժամկետ պայմանական ազատման մասին: Սակայն ՔԿՀ ադմինիստրացիան, նպատակահարմար չգտնելով դատապարտյալի վաղաժամկետ պայմանական ազատումը և հավանություն չտալով դրան, մերժել է նրան ուղարկել դատական նիստին, ինչն էլ հանգեցրել է դատապարտյալի կողմից ինքնասպանության փորձ կատարելուն: ՔԿՀ դատապարտյալը բարձրացել է ծառը, պարանը գցել պարանոցից և փորձել ինքնասպան լինել:

Մեր տեղեկություններով` դատապարտյալը երկրորդ կարգի հաշմանդամ է, և նրա կալանքի ժամկետի լրանալուն մնացել է 5 ամիս:

Տաթև Հարությունյան




Լրահոս