
Արժույթի միջազգային հիմնադրամի կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսությունը, որն արդեն երկու եռամսյակ է, ինչ անկում է ապրում, գտնվում է ռեցեսիայի վիճակում. տեղեկացնում է banki.ru-ն:
ԱՄՀ-ն փաստում է, որ ՌԴ տնտեսության աճի դանդաղումը, որի պատճառը նախկինում գոյություն ունեցող կառուցվածքային խնդիրներն են, ավելի է սաստկանում աշխարհաքաղաքական անորոշության պատճռով, որն առաջացել է Ուկրաինայի հակամարտության արդյունքում:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության տվյալներով՝ 2014-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն նվազել է 0,5%-ով, անկումը տեղի է ունեցել 3 եռամսյակներում գրանցված անընդմեջ աճից հետո: Ընդ որում, նախարարությունը չի բացառել երկրորդ և երրորդ եռամսյակներում հնարավոր անկումը: