Ինչո՞ւ եք ժամանակ ձգում. Հ. Բագրատյանը` Հ. Հակոբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում շարունակվում է Կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, թե ինքն այս օրենքի թերությունների մասին խոսում է դեռ 2012-ից:

«Հարկ չէ՞, որ դուք չշարունակեք այլևս լինել սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ, – հարցրեց նա՝ դիմելով Հակոբ Հակոբյանին:-Ինչո՞ւ եք ժամանակ ձգում, որ ձեր որոշումը լուրջ տե՞սք ունենա», – նշեց նա:

«Օրենքի հետ կապված այս բարդությունները կապված են այն որոշման հետ, որ մենք ստացել ենք ՍԴ-ից: Որ որոշումն էլ մենք հիմա կայացնենք, աժիոտաժ կստեղծի հասարակության մոտ: Դրա համար ասում ենք՝ տույժ չենք գանձում: Ով հաշվել է, թող հաշվի, ով չէ` թող տենց էլ մնա: Մենք տույժ չենք սահմանելու:

Ես չորս անգամ եղել եմ մեծամասնական պատգամավոր և ամեն անգամ գոնե մի 30.000 ձայն ստացել եմ»,- ասաց Բագրատյանը՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ ոչ մի տույժ և տուգանք չի լինելու:




Լրահոս