Աշխարհահռչակ բռնցքամարտիկը ցանկանում է գնել հայտնի բասկետբոլային ակումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր ժամանակների ուժեղագույն բռնցքամարտիկն ու ամենահարուստ մարզիկներից մեկը` Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (45-0, 26 КО), ցանկանում է գնել NBA-ի «Լոս Անջելես Կլիպպերս» բասկետբոլային ակումբը:

Նախօրեին NBA-ի կոմիսար Ադամ Սիլվերը ցմահ որակազրկման է ենթարկել «Կլիպպերսի» սեփականատեր Դոնալդ Ստերլինգին և պարտադրել նրան 2,5 մլն դոլարի տուգանք վճարել ռասիստական արտահայտութունների համար:

Սիլվերը պատրաստվում է նաև ստիպել Ստերլինգին վաճառել թիմը: Աղմուկը բարձրացել է մի քանի օր առաջ, այն բանից հետո, երբ լրագրողների ձեռքն է ընկել Ստերլինգի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում նա խնդրում է իր ընկերուհուն դադարել «սևերի» բերել իր թիմի խաղերին:

Ինչպես հայտնել է Boxingscene-ը, բասկետբոլի մեծ երկրպագու Մեյվեզերն արդեն խոսել է իր խորհրդատու Էլ Խեյմոնի հետ թիմը գնելու հնարավորության մասին: Նա ցանկանում է գործարքը կատարել իր մի քանի ընկերների հետ մեկտեղ: Ընդ որում, Ֆլոյդն ընդգծել է, որ Ստերլինգի հետ շարունակում է լավ հարաբերություններ պահպանել:




Լրահոս