«ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ սխալ բան չի եղել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն գտնում է, որ իր դիքորոշման մեջ որևէ սխալ բան չի եղել: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ ԱԺ նախագահի ընտրություններին իրենց մասնակցությանը, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե «քառյակն» ունենար միասնական դիրքորոշում, առաջադրեր միասնական թեկնածու, որոշեր միասնաբար մասնակցել այս ընտրություններին, ԲՀԿ-ն կպաշտպաներ այս տեսակետը: Մենք քառյակում այս խնդիրը հիմնավորապես չենք էլ քննարկել, քննարկել ենք խմբակցությունում, և տեսակետ է հնչել թողնել ազատ քվեարկության», – նշեց նա:

Զոհրաբյանն ընդգծեց, որ կարևորում է հասարակական կարծիքը, սակայն յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր քաղաքական որոշումները: Ըստ նրա՝ եթե խմբակցությունում գերակշիռ է այն տեսակետը, որ պետք է մասնակցել ընտրություններին ազատ, իրենք պարտավոր են խմբակցությունում հարգել մեծամասնության տեսակետը:

«Իսկ մեր խմբակցությունում մեծամասնության տեսակետը եղել է այն, որ քվեարկությունը պիտի լինի ազատ», – ընդգծեց Զոհրաբյանը:




Լրահոս