Իսկ դուք գիտե՞ք, թե որն է 2011թ. ամենաշատ վաճառված գիրքը: Amazon-ը հրատարակել է ցուցակը, որտեղ առաջատարն է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրության մասին պատմող գիրքը: 656 էջանոց գիրքը, որի հեղինակն է լրագրող Վոլտեր Այզեքսոնը, հրատարակվել է հոկտեմբերի 24-ին` Ջոբսի մահից հետո: Հիշեցնենք, որ Ջոբսը մահացել է հոկտեմբերի 5-ին 56 տարեկան հասակում: Ի դեպ, սա Սթիվ Ջոբսի առաջին ու պաշտոնական կենսագրականն է, որը հեղինակը գրել է Ջոբսի հետ միասին: Սա նշանակում է, որ փաստերի անճշտություն լինել չի կարող: Գիրքը չի գրվել 1 օրում, դրա կազմման աշխատանքները սկսվել են 2009 թվականից:
ԱՄԵՆԱՎԱՃԱՌՎԱԾԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ