Սա խայտառակություն է, ոնց որ «բեսպրիդել» լինի. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակում են քննարկել «Կուտակային կենսաթոշակային համակարգին» վերաբերող Կառավարության ներկայացրած օրինագիծը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունն ու կառավարությունը փորձում են կուտակայինի հարցով ամբողջ մեղքը գցել ՍԴ-ի վրա: Պատգամավորի խոսքով՝ մեղքը կառավարությանն է ու խորհրդարանական մեծամասնությանը, որովհետև ընդդիմությունը բազմիցս էր բարձրաձայնել այն մասին, որ օրենքը հակասահմանադրական է:

«Չեմ էլ ուզում արդարացնել ՍԴ-ին, քանի որ մենք մեկնաբանելու իրավունք չունենք, այլ՝ գնահատական տալու:  ՍԴ-ն որոշում է կայացրել, որը ավելի շատ անորոշություն է ստեղծել, քան կար մինչ այդ որոշումը»,- կարծիք հայտնեց Ջհանգիրյանը:

ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ նշեց. «Հենց նոր խորհրդարանի աշխատողն ինձ ասաց, որ իրենից այս ամիս էլ պահեցին, հիմա ո՞ւմ դիմեմ, հաշվապահի՞ն: Ես սկսում եմ մտածել, որ մեզ ցրում եք, սա խայտառակություն է, ոնց որ բեսպրիդել լինի: Ինչ իրավունք ունեք՝ ձեզ այսպես պահեք, թեկուզ մեծամասնություն եք»:




Լրահոս