Ռուսամետ անջատողականները ոստիկանության կողմից դիմադրության գրեթե ամբողջական բացակայության պայմաններում գրավել են Դոնեցկի մարզի Գորլովկա քաղաքի ադմինիստրատիվ շենքերը՝ այդպիսով ուժեղացնելով Ուկրաինայի արդյունաբերական արևելքի առանձին տարածքների վերահսկողությունը:
300 հազար բնակչություն ունեցող քաղաքը գտնվում է Դոնեցկից հյուսիս: Առավելապես ռուսախոս այս քաղաքում անջատողականները հայտարարել են «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ստեղծման մասին և ծրագրում են մայիսի 11-ին հանրաքվե անցկացնել Ուկրաինայի կազմից դուրս գալու նպատակով: Դոնեցկից հաստատել են, որ քաղաքային վարչության և միլիցիայի շենքերը գրավված են. տեղեկացնում է «Ամերիկային ձայնը»: