
Ընդամենը մի ամիս առաջ բրիտանացի արքայազն Հարրիի ընկերուհին` Քրեսսիդա Բոնասը, ուղեկցում էր նրան պաշտոնական արարողություններից մեկի ժամանակ: Տպավորություն էր ստեղծվել, որ զույգը պատրաստվում է նշանադրության:
Սակայն բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Հարրին և Քրեսսիդան բաժանվել են երկու տարվա հարաբերություններից հետո:
Ինչպես գրում է Guardian-ը, արքայազնը, որը չորրորդն է բրիտանական գահի հավակնորդների հերթում, և նրա ընտրյալը բաժանվել են երկուստեք համաձայնության արդյունքում:
Հարաբերությունների խզման պատճառը, ըստ լրագրողների, ուսումը նոր ավարտած 25-ամյա Կրեսսիդայի` իր կարիերայով զբաղվելու ցանկությունն է:
Մարտ ամսին լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե արքայազն Հարրին և նրա ընկերուհին կարող են շուտով ամուսնանալ: Սակայն Քենսինգտյան դղյակում այդ լուրերը հրաժարվեցին մեկնաբանել: