Գագիկ Խաչատրյանը` «սուպեր-նախարա՞ր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մի քանի օր համբերե՛ք, որոշումները կլինեն, կիմանաք»,-լրագրողների հետ զրույցում Ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանն այսպես արձագանքեց այն հարցին, թե արդյոք ճիշտ են այն խոսակցությունները, որ Պետեկամուտների կոմիտեն միացվելու է Ֆինանսների նախարարությանը:

«Այս պահի դրությամբ ես տեղյակ չեմ: Քննարկումները կավարտվեն, հրամանագիր կամ որոշում կլինի, պարզ կլինի:

Լրագրողների այն հարցին, թե դառնալու է «սուպեր-նախարար», նա պատասխանեց. «Կփորձենք լավ գործել»:

Իսկ այն հարցին, թե նախարարն իրեն լավ է զգում նոր պաշտոնում, Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Դեռ պարզ չի: Մի քիչ անցնի, պարզ կլինի՝ լավ, թե՝ ոչ»:




Լրահոս