Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորընտիր տնօրեն Անդրանիկ Արզումանյանի աշխատանքը գնահատելիս այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց.
«Գիտեք, աշխատում է, բոլոր հարցերը կամաց-կամաց կարգավորվում են: Սակայն, իհարկե, ժամանակ է պետք, որ վերջնական հասկանանք», – նշեց նա:
Այն դիտարկմանը, թե իրեն մեղադրեցին, որ ղեկավարի ընտրությունը սխալ կայացավ, և ընտրվեց մեկը, ով արժանի չէր այդ պաշտոնին, նա պատասխանեց.
«Բոլորդ հետևել եք ընտրություններին: Փաթեթները փակ փաթեթներ էին: Ամեն ինչը օրենսդրության սահմաններում է արվել: Ո՞ւմ հետաքրքրությունն է, ո՞ւմ շահն է, որ այսօր օպերայի թատրոնը չաշխատի: Մեր հասարակությանն ավելի ձեռնտո՞ւ է, որ ասեն՝ չեն աշխատում: Հենց խնդիրներն սկսեց լուծվել, իսկ հենց ընտրություն եղավ, ասում եք՝ այսպես եղավ, այնպես եղավ», – հայտարարեց նա: