6 րդ վարչության պետն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur ին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ  վարչության պետ Գագիկ Ավետիսյանը մոտ ժամանակներս ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Բանն այն է, որ Ավետիսյանը նախկինում Մալաթիայի-Սեբաստիա համայնքի ոստիկանապետն էր և ինչ-ինչ կապեր է ունեցել  ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբոր որդու` Վովա Գասպարյանի ասած   “”արտոնյալ հետախուզվողների”” գործի հետ: Այսինքն` ինչ որ բանի դիմաց Ավետիսյանը զերծ է մնացել նախկին պատգամավորի ազգական Ստեփան Հակոբյանին ձերբակալելուց: 




Լրահոս