
Ճանապարհային ոստիկաններն այսուհետ էվակուացնելու են սխալ տեղում կայանած մեքենաներին, ինչն, ի դեպ՝ օրենքի պահանջ է։ Նշենք, որ մինչ այդ ճանապարհային ոստիկանները վարորդի բացակայության դեպքում հանում էին մեքենայի համարանիշը։ Դա օրենքի խախտում է համարվում, իսկ այսուհետ համապատասխան տեխնիկայով այն տարվելու է տուգանային հրապարակ։ Եթե վարորդը դեպքի վայրում է, բնականաբար միայն տուգանվում է։ Ոստիկանության այս գործընթացը , արդեն օրենքի շրջանակում, մեկնարկել է երեկվանից։