
Թերթի տեղեկությունների համաձայն` առաջիկայում պաշտոնից ազատվելու է ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր նախորդ տարվա դեկտեմբերի 17-ից՝ փոխարինելով պաշտպանության փոխնախարար նշանակված, այժմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ ՌՈ նոր պետի պաշտոնի հավակնորդների թվում շրջանառվում են ՊՆ վերահսկիչ վարչության պետ Արմեն Սահակյանի, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի և ՀՀ գլխավոր դատախազության անվտանգության ապահովման վարչության պետ Հովիկ Վարդանյանի անունները։ Ըստ մեր աղբյուրի, սակայն, նշված երեքից առավել հնարավոր է Արմեն Սահակյանի թեկնածության հաստատումը։