“”ՀԱԿ-ին այսօր պետք է օր առաջ հստակեցնել ԲՀԿ-ի դիրքորոշումը։ Եթե այսօր ԲՀԿ-ն որոշում է միայնակ գնալ ընտրությունների, ապա կընկնի ՀՀԿ-ի իշխանության հալածանքի տակ։ Եվ դա այսօրվանից արդեն մենք զգում ենք։ Թող ընկնի։ Եվ դա կարող է թուլացնել կամ չթուլացնել ԲՀԿ-ին։ Այսինքն՝ պետք է սկսվի ՀՀԿ-ԲՀԿ կռիվը։ Թող օր առաջ սկսվի””, մեկնաբանելով ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում ԲՀԿ-ի հետ կապված ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի “”քաղաքագիտական վերլուծությունը””,- մեր թղթակցի հետ զրուցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Ըստ նրա, ՀԱԿ-ն այդպիսով ԲՀԿ-ին դրդեց խորհրդարանական ընտրություններին մասնակցել որպես առանձին քաղաքական ուժ։ “”Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո ամենահնարավոր սցենարն այն է, որ ԲՀԿ-ն գալու է Ազատության հրապարակ՝ արդար ընտրությունների խռովությանը, ընտրակեղծիքների դեմ պայքարելու գործընթացին միանալու։ Ես այդպես եմ կարծում, այլ ճար նրան չեն թողնելու»: Նրա մեկնաբանությունից կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ին անգամ չի մտահոգում հանգամանքը, որ ԲՀԿ-ն քաղաքական դաշտում, ըստ էության, հանդես է գալիս՝ որպես Ռոբերտ Քոչարյանի հենարան։ “”Այնպես է ստացվել, որ այդ ուժերի գլխին կանգնած են հանրապետության նախկին եւ ներկա նախագահները։ Այնուամենայնիվ, ԲՀԿ-ի դեպքում որեւէ ժխտում, որ իրենց հետեւը կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, չի եղել։ Եթե անգամ ենթադրենք, որ ԲՀԿ-ն համեմատաբար ինքնուրույնություն ունի, իսկ մեր տեղեկությամբ՝ դա այդպես չէ, այնուամենայնիվ, այդ երեք հիմնական ուժերն են»,– ասել Է Հ. Բագրատյանը՝ շեշտելով, որ «ՀԱԿ-ն առաջինը կլինի, որ կուզենա՝ ԲՀԿ-ն շատ ձայն հավաքի””,- գրում է “”168 ժամ””-ը:
168 ժամ. ԲՀԿ-ն Ազատության հրապարակո՞ւմ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ