
19-ամյա բրիտանացի ուսանող Հենրի Միլլերի` կոլումբիական ջունգլիներ կատարած շրջագայությունը ավարտվել է ողբերգությամբ: Տեղացի ցեղերից մեկի ներկայացուցիչը առաջարկել է երիտասարդին մասնակցել հինավուրց ծիսակատարությանը և հալյուցինոգեն խմիչք համտեսել: Այն խմելուց մի քանի ժամ անց երիտասարդը մահացել է, հայտնում է Metro-ն:
Եվրոպացի զբոսաշրջիկների խումբը հյուր էր եկել ջունգլիների խորքում ապրող կոլումբիացի ցեղին: Առաջնորդն առաջարկել է հյուրերին համտեսել յագե կոչվող տեղական թմրանյութը, որը «նվիրում է տեսիլքներ և անմոռանալի հոգևոր փորձ»:
Եվրոպացիներից և ոչ մեկը հաճույք չի ստացել բուսական նեկտարը խմելուց: Նրանք բլորն էլ վատ էին զգացել, սակայն տհաճ զգացողությունը շուտով անցել էր: Եթե Հենրի Միլլերը յագեի մեկ կումով բավարարվեր, նա, հավանական է, ողջ կլիներ:
Խմիչքի կրկնակի չափաբաժնի օգտագործումից հետո երիտասարդի հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվել: Սակայն տեղի շամանը հանգստացրել է հյուրերին՝ ասելով, որ հոգ կտանի նրա մասին: Խումբը չի սպասել, մինչև Հարրին սթափվի, և վերադարձել է հյուրանոց: Հաջորդ առավոտյան ապշահար զբոսաշրջիկները հայտնաբերել են մահացած երիտասարդին ճանապարհի եզրին:
Նա մեռած էր: Կոլումբիայի բրիտանական հյուպատոսությունը կատարում է ողբերգության հետաքննությունը: