«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ն. Ս Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսի հետ:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև իրավաբանական գիտությունների դոկտոր Անտի Հայկինհայմոն և ֆիննական քաղաքապետարանի միության ղեկավարի տեղակալ Տիմո Կիտևեյնեն: Ողջունելով հյուրերին` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդգծել է նմանատիպ այցերի կարևորությունը:
Իվետա Տոնոյան, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ