
armlur.am -ին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից տրված հանդիսավոր ընդունելությանը, որը նվիրված է ԱՊՀ 20-ամյակին: