
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը փոխադարձ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին: “Պարոն Օբաման կրկին մեզ գրոհում է: Ավելի լավ է զբաղվես քո երկրի խնդիրներով”,- Վենեսուելայի կառավարության նիստում հայտարարել է Չավեսը: Նրա կարծիքով`Օբամայի բոլոր հայտարարություններն արվում են ընտրողների ձայները ստանալու նպատակով:”Դու երկերեսանի մարդ ես”,- հայտարարել է առաջնորդը` նրան անվանելով նաեւ, մեծ անհաջողություն ԱՄՆ-ում բնակվող աֆրիկացիների եւ, ընդհանրապես, աֆրիկյան բոլոր երկրների համար, որոնք հավատացել են նրան:Նրանք ամաչում են քեզ համար: Հանգիստ թող մեզ, ձայներդ փնտրիր ԱՄՆ-ում”,- ասել է նա: