
Սիրիայի հյուսիսարեւմտյան Իդլիբ մարզում գնդակահարվել է ավելի քան 70 զինվորական, որոնք ցանկացել են միանալ հակակառավարական ցույցերին: Գնդակահարության ժամանակ վիրավորված զինվորականների թիվը նույնպես քիչ չէ:Երեկ նաեւ զոհվել է 13 ցուցարար, երկրի տարբեր բնակավայրերում շարունակվող ակցիաների ընթացքում, սակայն այդ ակցիաների կազմակերպիչ համակարգող խորհուրդը հայտնում է 31 զոհի մասին,-հայտնում է Reuters -ը: Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի իշխանությունները ստորագրել էին Արաբական երկրների լիգայի առաջարկած կարգավորման պլանը, որի առաջին քայլերը արյունահեղության դադարեցումն ու երկիր Լիգայի դիտորդների մուտքը թույլատրելն է: