
News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին երեկ այցելել է Աջարիայի Քոբուլեթ հանգստավայր, եւ այնտեղ շրջելու համար Սաակաշվիլին որպես տրանսպորտային փոխադրամիջոց է ընտրել հեծանիվը։ Նշվում է, որ այս տարի բազմաթիվ աշխատանքներ են տարվել քաղաքում, կառուցվել է նաեւ հեծանվավազքի ուղի։ Սաակաշվիլին ընդգծել է, որ այդ ամենը կնպաստի զբոսաշրջիկների հոսքին։ Սաակաշվիլին հավելել է, որ քաղաքում առաջիկա աշխատանքների կյանքի կոչման դեպքում Քոբուլեթը կարող է մրցակցել Բաթումի հետ։