
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանը նշանակել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար:Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հրամանագրերն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից: