Երեկ տեղի ունեցած Ազգային Ժողովի նախագահի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ակտիվ քննադատության ենթարկվեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորները:
Խնդիրն այն է, որ ի տարբերություն ոչ իշխանական ուժերի՝ ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի, ԲՀԿ-ն մասնակցեց ընտրությանը, իսկ քվեարկության արդյունքներից ելնելով շատերը եզրակացրին, որ ԲՀԿ-ն քվեարկել է Գալուստ Սահակյանի օգտին:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը ստացել էր 101 կողմ, 3 դեմ ձայներ, իսկ մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:
Սակայն այսօր ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ հայտարարեցին, որ իրենք չեն քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին:
Armlur.am-ը ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե խմբակցությունը պատրաստվո՞ւմ է բողոքարկել ԱԺ նախագահի ընտրությունները:
Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում