Տնօրեն Սարուխանյանը նկատողություն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երեւանի թիվ 29 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանն ապօրինի դրամահավաք է կազմակերպել դպրոցում, ինչի համար էլ առաջիկայում  Կրթության եւ գիտության նախարարության կողմից ստանալու է  նկատողություն:

Սակայն տնօրեն Սարուխանյանը, լսելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցը, թե ինչու է դրամահավաք կազմակերպել դպրոցում, ինչի համար շուտով կպատժվի, դպրոցի տնօրենը ծիծաղեց, ապա ավելացրեց. «Հեռախոսով ես չեմ կարող ձեր հարցերին պատասխանել: Եթե հետաքրքրող հարցեր ունեք, ապա համեցեք դպրոց: Մենք հիմա շատ զբաղված ենք»: 

Մնում է սպասել նախարարի արձագանքին, որից հետո տնօրենը դժվար թե ժպտա:

Տեղեկացնենք, որ Ռուզաննա Սարուխանյանը Չեխովի անվան դպրոցի տնօրեն, նախկին «Շամիրամ» կուսակցության նախագահ Գայանե Սարուխանյանի քույրն է: 

Իսկ Գ. Սարուխանյանը, ինչպես հայտնի է, մշտապես ընկնում է սկանդալային պատմությունների մեջ: Վերջերս էլ իր աշակերտուհիներից մեկի ծնողին էր աշխատասենյակում քաշքշել, ծեծել:




Լրահոս