Հայոց Արծիվների աշխատասիրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, “Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ” կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 27.201.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 343-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 170 մասնաճյուղ-գրասենյակ` Հայաստանի Հանրապետության 22 քաղաքային և 148 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 25.000 մարդ: “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ անցած շաբաթ   գտնվում    էր Կոտայքի և Արարատի մարզերում,  որտեղ   պաշտոնապես   բացվեց Կազմակերպության   6 մասնաճյուղ-գրասենյակ: “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղ-գրասենյակների թիվը դարձավ 170:  Կոտաքի մարզի Քանաքեռավան և Արարատի մարզի Դարակերտ, Ռանչպար, Դալար, Ոստան և Դվին գյուղական  համայնքներում բնակիչները աղ ու հացով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին “Հայոց Արծիվներին”: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց Արծիվներ”հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց “Հայոց Արծիվների” որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:Խաչիկ Ասրյանը ներկայացնելով Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև “Հայոց Արծիվների” գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:”Հայոց Արծիվների” առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց գաղափարական պայքար սկսել այդ արատավոր երևույթների դեմ: Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:”Հայոց Արծիվներ” հհկ Նախագահությունը Կոտայքի և Արարատի մարզերի գյուղական  համայնքներում այցելեց նաև Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հուշարձաններին, ինչպես նաև “Սուրբ Աստվածածին” եկեղեցի:”Հայոց Արծիվներ” հհկ տեղեկատվության և հասարակայ նության հետ կապերի հանձնաժողովից հայտնում են armlur.am -ին:




Լրահոս