Երկու ամերիկացի վիճակախաղում 414 միլիոն դոլար են շահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում հայտարարել են Mega Millions համազգային վիճակախաղի հաղթողների անունները: Շահման գումարը կազմում է 414 միլիոն դոլար: Պարզվել է, որ ահռելի գումարը բաժին է ընկել Ֆլորիդայի նահանգի միանգամից երկու բնակչի:

Սակայն, բոլոր հարկերի վճարումից հետո այդ գումարը երեք անգամ կնվազի, հայտնում է Huffington Post-ը: Վիճակախաղի հաղթողներ են դարձել ֆլորիդացի Ռոբին Քոլիերը և Ռեյմոնդ Մոյերը:

Հայտնի է, որ հաջողակ տոմսակը նրանք ձեռք էին բերել մի սուպերմարկետում: Խանութի սեփականատերն արդեն ստացել է այդ գործարքի իր տոկոսը, որի գումարը կազմել է 100 հազար դոլար: Ինչպես լրագրողներին հայտնել է Ռեյմոնդը, այն մասին, որ իրենք միլիոնատեր են դարձել, ընկերներն իմացել են հեռուստատեսային նորություններից:




Լրահոս