Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն «Sport-express»-ի հետ հարցազրույցում ընդգծել է, որ թիմում խնդիրներ հնարավոր են, սակայն դրանք պետք է հարթել որքան հնարավոր է շուտ, քանի որ դրանք միայն վնասում են:
– Ժամանակին Ձեզ մոտ խնդիրներ կային աստղեր Ռոբերտո Բաջոյի, Վինչենցո Մոնտելյոյի, Ալեսսանդրո Դել Պիերոյի հետ: Պատահե՞լ է, որ խաղացողները բացահայտ ասեին իրենց դժգոհությունների մասին:
– Այո, իհարկե: Այս հայտնի դեպքերում, և մյուսների դեպքում նույնպես, պատահել է այնպես, որ ֆուտբոլիստները բացասական են արձագանքել, օրինակ` փոխարինմանը: Բայց դա անհարգալից է այն ակումբի հանդեպ, ով վճարում է գումար քեզ, թիմին և գործընկերներին: Դա անհարգալից է նաև այն ֆուտբոլիստի հանդեպ, ով քեզ փոխարինում է: Նման դեպքերում ես մյուս օրն անցկացնում եմ զրույց և հարցնում եմ. «Դու քեզ համարու՞մ ես մեկ ուրիշից լավը: Իսկ ի՞նչ պետք է կարծի նա: Այդպիսի մարդիկ ինքնասիրահարված են:
– Իսկ նման դեպքերը բախումների վերածվե՞լ են:
– Միայն այն ժամանակ, երբ ես խաղացող էի: Մարզիչ դառնալով միշտ հասկացել եմ, որ պետք է մաքսիմալ կերպով հարթել կոնֆլիկտները, հակառակ դեպքում այն վատ կանդրադառնա ակումբի վրա: Մտածենք, թե գործը կհասնի բռունցքների գործադրմանը: Բայց մեկ անգամից ոչ ավելի: Երկու, երեքն արդեն անթույլատրելի է: