
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամռան համար արդեն կազմել է իր տրանսֆերային նպատակների ցուցակը, գրում է Bild-ը:
Դորտմունդցիների գլխավոր տրանսֆերային նպատակներն են՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սինձի Կագավան, «Տորինոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն եւ բրազիլացի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն` «Հոֆենհայմից»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բորուսիան» ձեռք էր բերել նաեւ Բեռլինի «Հերտայի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ադրիան Ռամոսին: