Ապրիլին արձանագրվել է 0.5% գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 0.9% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.7%):

2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`103.1%, ոչ պարենային ապրանքներինը` 101.8%, ծառայությունների սակագներինը` 108.5%, իսկ հունվար-ապրիլին 2013թ. հունվար-ապրիլի համեմատ` համապատասխանաբար 104.6%, 103.0, 102.7 և 108.7%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.3%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5%-ով: 




Լրահոս