Ա. Մինասյան. 2012-ին պետք է փորձենք կոռեկտություն պահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011-ը սկսվեց նախագահի մի շարք հանձնարարականներով, սակայն, ցավոք, ողջ տարվա ընթացքում դրական առումով ոչինչ չունեցանք,-ասօր կայացած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:”Անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքները ոչ միայն դրական արդյունքներ չտվեցին, այլև աղքատ բնակչության թվաքանակն ավելացավ` հասնելով 1 մլն 200 հազարի”: Արծվիկ Մինասյանի համոզմամբ` անցնող տարում ՀՅԴ-ն ցույց տվեց, որ ինքն ակտիվ եւ պայքարող քաղաքական ուժ է: “Միաժամանակ, 2012-ին պետք է փորձենք կոռեկտություն պահել “,- նկատեց խորհրդարանականը:Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր հերթին նկատեց, որ անցնող տարում փորձ կատարվեց դրական բարեփոխումներ իրականացնել, այդ թվում` խորհրդարանական ընդդիմության հետ: Սակայն ըստ վերջինիս՝այսօր հանդուրժողականության ճգնաժամ է:”Միաժամանակ կառուցողական կամք պետք է դրսեւորեն քաղաքական մյուս ուժերը եեւս”,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:Արծվիկ Մինասյանն անհասկանալի համարեց ՀՀԿ այդ վստահությունը` նկատելով, որ այն սոցիալական բազան, որ հաստատվել է մեր երկրում, չի կարող թույլ տալ Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնել: 




Լրահոս