
Ապրիլի 28-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ավտոշուկայի արգելաձողի կրպակի մոտ փամփուշտ և նռնակ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Խաչիկ Դաշտենցի փողոցի թիվ 51 հասցեի մոտ հայտնաբերել է պարկով փաթեթավորված «Ֆ-1» տիպի նռնակ, 1 պայթուցիչ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 1 փամփշտատուփ, տարբեր տրամաչափի 162 փամփուշտ և «ԱԳԱ» 7 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն