
ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ Չեմպիոնների Լիգայի եւ Եվրոլիգայի խաղարկությունների շրջանակում կշարունակի համագործակցությունը Adidas-ի հետ:Adidas-ը մինչեւ 2017/18 մրցաշրջանը կհամարվի ՈւԵՖԱ-ի պաշտոնական մատակարարը: Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, սկսած փլեյ-օֆֆ փուլից, կօգտագորտագործվեն Adidas-ի գնդակները: Յուրաքանչյուր մրցաշրջանի համար կստեղծվի նոր գնդակ, որը փլեյ-օֆֆի յուրաքանչյուր ռաունդում եւ եզրափակիչում կստանա դիզայներական նոր լուծումներ, կավելացվեն նոր էլեմենտներ: Եվրոլիգայի խաղարկությունում Adidas-ի գնդակները կօգտագործվեն խմբային փուլից մինչեւ եզրափակիչ: