“Բաբաջանյան Ֆեստ” հայ կոմպոզիտորական արվեստի եզրափակիչ համերգին, որն այս տարի նվիրված էր հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին, կոմպոզիտորի որդին` Արա Բաբաջանյանը, որը Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի տնօրենն է, դուդուկահար Ջիվան Գասպարյանին հանձնեց Առնո Բաբաջանյանի անունով ոսկե մեդալ: Մեդալին տարբեր տարիների արժանացել են նաև շանսոնյե Շառլ Ազնավուրը, դերասան Արմեն Ջիգարխանյանը և երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Ոսկե մեդալը նրան հանձնվեց հայ երաժշտության մեջ մեծ ավանդ ունենալու համար:Շնորհակալություն հայտնելով մեդալի համար` վարպետը Արա Բաբաջանյանին դիմեց հետևյալ խոսքերով. “Ես քեզ մատաղ, դու ինձ` ոչ”: Նոյեմբերի 21-ից մեկնարկած “Բաբաջանյան ֆեստ”-ի կազմակերպիչներն էին Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Արա Բաբաջանյանը Ջիվան Գասպարյանին շնորհեց ոսկե մեդալ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ