Ռոման Ամոյանը` 2011թ. Հայաստանի լավագույն մարզիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան Հայաստանի 2011 թվականի լավագույն մարզիկ է ճանաչել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանին: Երկրորդ տեղում է հայտնվել նույն մարզաձևի ներկայացուցիչ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, իսկ եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող Լևոն Արոնյանը:Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ներկայացուցիչներ Հենրիկ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը հայտնվել են համապատասխանաբար 4-րդ և 7-րդ տեղերում:Լավագույն տասնյակում հայտնվել են հետևյալ մարզիկները`1. Ռոման Ամոյան (հ/հ ոճի ըմբշամարտ) – 346 միավոր2. Արսեն Ջուլֆալակյան (հ/հ ոճի ըմբշամարտ) – 300 միավոր3. Լևոն Արոնյան (շախմատ) – 296 միավոր4. Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ) – 237 միավոր5. Աղասի Աղասյան (ծանրամարտ) – 151 միավոր6. Արթուր Ալեքսանյան (հ/հ ոճի ըմբշամարտ) – 145 միավոր7. Յուրա Մովսիսյան (ֆուտբոլ) – 140 միավոր8. Հարություն Մերդինյան (մարմնամարզություն) – 129 միավոր9.Վլադիմիր Սարուխանյան (բռնցքամարտ) – 124 միավոր10.Մուսա Մուրթազալիև (ազատ ոճի ըմբշամարտ) – 111 միավոր




Լրահոս