Կառավարությունում կտրուկ մեծացել է Ռ․ Քոչարյանի կադրերի քանակը․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունում, դիտորդների կարծիքով՝ կտրուկ մեծացել է Ռոբերտ Քոչարյանի կադրերի քանակը. Դավիթ Հարությունյան, Արմեն Գևորգյան, առողջապահության նախարար Արմեն Մուրադյան, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան, հիմա էլ, ահա, Երվանդ Զախարյան։
Այս մարդկանց մեծ մասը Սերժ Սարգսյանի մերձակայքում էլ են եղել, բայց, այսպես ասած, ժառանգություն են մնացել Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից:

Երեկվա հաջորդ սենսացիան այն է. որ կառավարության ամենաերկարակյաց նախարարը՝ Արմեն Մովսիսյանը, որ կառավարության անդամ է 2001 թվից, հեռացավ այդ պաշտոնից։ Նա մեկն էր նրանցից, ովքեր վերջին շրջանում հեռակա բանավեճի մեջ էին մտել Ռոբերտ Քոչարյանի հետ վերջինիս մի հարցազրույցի առիթով։
Հրայր Թովմասյանն էլ, որ վերջերս հակադարձել էր Քոչարյանին, կրկին կառավարության կազմում չէ այլևս։ Կառավարության նոր կազմում, ի դեպ, Քոչարյանին հակադարձած ոչ մի պաշտոնյա այլևս չկա։

Եվս մեկ վիճակագրություն. երեկվա նշանակումներից հետո թափուր են մնացել միայն սպորտի և երիտասարդության ու գյուղատնտեսության նախարարի պաշտոնները։ Յուրի Վարդանյանը, գրեթե վստահաբար, չի վերանշանակվի սպորտի նախարարի պաշտոնում, իսկ Սերգո Կարապետյանը գյուղնախարար մնալու փոքր, բայց շանս ունի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս