Նյու Յորքի ամենաթանկարժեք բնակարանը գնել է ռուս գործարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի պատմության մեջ ամենաթանկարժեք բնակարանը գնել է ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլյովը:Գործարարը բնակարանը գնել է 88 մլն դոլարով՝ Մանհեթենում սովորող աղջկա համար:Մինչ այս, նախորդ ռեկորդային գումարը, որը վճարվել է Մանհեթենում բնակարան ձեռք բերելու համար, համարվում էր 53 մլն դոլարը: 627 քառակուսի մետր տարածք զբաղեցնող բնակարանն ունի 10 սենյակ, որից 4-ը ննջասենյակ, զգեստների համար նախատեսված 7 սենյակ, մեծ բար, գրադարան: Պատուհաններից բացվում է Կենտրոնական այգու տեսարանը:Բնակարանի նախկին տանտերերն այս գործարքից շահել են: Նրանք ընդամենը 42 մլն դոլարով ձեռք բերած բնակարանը, փաստորեն, վաճառել են կրկնակի թանկ: Նրանք խոստացել են գումարի մի մասը տրամադրել բարեգործությանը:Forbes ամսագրի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Ռիբոլովլյովը զբաղեցնում է 93-րդ տեղը:  




Լրահոս