«Առավոտ» թերթը գրում է. «Չնայած երբեմն լսվող քննադատությանը թե ՀՀ կրթության և գիտության նախարարը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, մասնավորապես ` Ֆեյսբուքում, համացանցում Արմեն Աշոտյանի լսարանը հետևողական աճ է արձանագրում: Օրերս նախարարի էջին հետևողների թիվը հատել է 20 000-ը: Եթե սրան գումարենք ևս շուրջ 5 000 «ընկերներին», ապա կստացվի, որ Աշոտյանի օրական լսարանը համադրելի է իր մեծությամբ շատ ու շատ հայտնի լրատվական կայքերի լսարանի հետ: Մնում է հասկանալ, Աշոտյանը այնուհանդերձ ՀՀ ԿԳ նախարա՞ր է, թե՞ ԶԼՄ:»
Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում