
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ Արամայիս Գրիգորյանի փոխարեն Արարատի մարզպետ է նշանակվելու Ջրային պետական կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Աբրահամյանը։ Նրա մասին մարզում քիչ բան գիտեն։ Հայտնի է, որ նա եղել է «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության նախագահը։ Նա համարվում է Հովիկ Աբրահամյանի մտերիմներից:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: